Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Ո՞Ւմ ձեռքի գործն է

03.06.2008 | 00:00

Մայիսի 28-ին Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 10 շենքի մոտ անհայտ անձինք ծեծել էին «Հիմա», «Սկսելա» երիտասարդական շարժումների ղեկավար Արսեն Խառատյանին, որը ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի և ազգային փոքրամասնությունների վարչության նախկին ղեկավար Հրանուշ Խառատյանի որդին է (հիշեցնենք, որ Հրանուշ Խառատյանը 2008թ. ՀՀ նախագահի ընտրություններից հետո հրաժարական էր տվել): Արսեն Խառատյանը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով, հաճախակի էր լինում Հյուսիսային պողոտայում և մասնակցում երիտասարդների կազմակերպած բոլոր ակցիաներին: Երեկ Արսեն Խառատյանը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ շեշտեց, որ եթե իր նկատմամբ կիրառված բռնության մեղավորները չբացահայտվեն, ուրեմն դա իշխանությունների ձեռքի գործն է: Ոստիկանության լրատվության բաժնից էլ հայտնեցին, թե որևէ նոր բան ասել չեն կարող, բացի այն հաղորդագրությունից, ինչը տեղադրված է ոստիկանության կայքում: Իսկ ոստիկանության կայքում նշված է. «Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 14278

Մեկնաբանություններ

g" alt='XXI դարում ուժի կենտրոն կարող են դառնալ «պրոֆեսիոնալների հասարակությունները»' title='XXI դարում ուժի կենտրոն կարող են դառնալ «պրոֆեսիոնալների հասարակությունները»' width='220' height='163' />
XXI դարում ուժի կենտրոն կարող են դառնալ «պրոֆեսիոնալների հասարակությունները»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Խմում են 2050-ի տես­լա­կա­նի կե­նա­ցը
Խմում են 2050-ի տես­լա­կա­նի կե­նա­ցը